18:17  ,  28 նոյեմբերի, 2023

«Միլանի» նախագահ․ Ինձ անհանգստացնում է իրավիճակը Ա Սերիայում եւ իտալական ֆուտբոլում

Իտալական «Միլանի» նախագահ Պաոլո Սկալոնին մտահոգություն է հայտնել Ա Սերիայի եւ Անգլիայի Պրեմիեր լիգայի ահռելի ֆինանսական տարբերության առիթով եւ նշել պատճառները։

«Իտալիայում ամենահին եւ անդուր ստադիոններն են Եվրոպայում։ «Միլանն» իր ստադիոնից ստանում է մրցաշրջանի ընթացքում 35 միլիոն եվրո, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները՝ 100 միլիոնից ավելի։

Ես եւս պատասխանատում եմ այս իրավիճակի համար։ Ես այդպես էլ չկարողացա քաղաքային խորհրդին համոզել, թե ինչքան անհրաժեշտ է մեր ակումբին աշխարհի լավագույն ստադիոնը, որի կառուցումը կիրականացվեր մասնավոր ներդրումների հաշվին։

Ինձ անհանգստացնում է իրավիճակը Ա Սերիայում եւ իտալական ֆուտբոլում։ Հեռուստատեսային իրավունքի գործարքը բարեհաջող ստացվեց, սակայն Ա Սերիան դրա վաճառքից ստանում է 200 միլիոն եվրո, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգան՝ 2,2 միլիարդ»,- Սկարոնիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում