17:50  ,  28 նոյեմբերի, 2023

Անչելոտին աջակցել է Չավիին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջակցություն է հայտնել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիին։

«Պետք չէ քննադատել Չավիին։ Նա շատ լավ գիտի ֆուտբոլը։ Անհաջող փուլեր լինում են, բայց Չավին ունի անհրաժեշտ փորձ, որպեսզի լուծի խնդիրը։ Նա շատ լավ գիտի «Բարսելոնայի» համակարգը։ Կարծում եմ՝ նա ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի բարելավի վիճակը թիմում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն վստահում Չավիին եւ չեն ընդունում նրա մարզչական մոտեցումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում