17:06  ,  28 նոյեմբերի, 2023

Գավին վիրահատվել է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Գավին վիրահատվել է ծնկի խաչաձեւ կապանների եւ մենիսկի վնասվածքից հետո։ Վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Գավին վնասվածքը ստացել էր Վրաստանի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (3:1)։

Գավիի վերադարձը խաղադաշտ սպասվում է հաջորդ ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում