16:21  ,  28 նոյեմբերի, 2023

Երեւան-2023. Հայ բռնցքամարտիկների հաղթանակները պատանեկան ԱԱ-ում (ֆոտո, վիդեո)

Երեւանում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակները տարան Հայաստանի ներկայացուցիչներ Վաղարշակ Քեյանը, Արեն Խառատյանը եւ Տիգրան Մակիչյանը։

48կգ քաշային կարգում պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը մենամարտեց ռումինացի Նիկոլաս Ստեֆան Բոնչուի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

52կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը վստահ առավելության հասավ էկվադորցի Կրիստոֆեր Բալսազարի նկատմամբ՝ 5։0։

57 կգ քաշային կարգում Տիգրան Մակիչյանը 5։0 հաշվով առավելության հասավ Թուրքմենստանի ներկայացուցիչ Մեքան Սաբուրովի նկատմամբ։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում