01:09  ,  28 նոյեմբերի, 2023

Վինիսիուս Ժունիորը՝ Samba Gold-ի դափնեկիր

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչավել է 2023թ․ լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ՝ արժանանալով Samba Gold մրցանակին, հաղորդում է մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը։ Երրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը։

Վինիսիուս Ժունիորը 2018-ին բրազիլական «Ֆլամենգոյից» է տեղափոխվել «Ռեալ» 35 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English