15:54  ,  27 նոյեմբերի, 2023

Օգնյեն Չանչարեւիչը ձմռանը չի հեռանա «Ալաշկերտից»

Երեւանի «Ալաշկերտը» թիմի եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Ի պատասխան հայկական ԶԼՄ-երում շրջանառվող այն տեղեկության, թե իբր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել «Նոա», հարկ ենք համարում պաշտոնական հերքում հրապարակել 

Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի գործող պայմանագիրն «Ալաշկերտի» հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի մայիսը և բոլորովին վերջերս պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով