09:18  ,  27 նոյեմբերի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդի» բացառիկ նվաճումը

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Էվերտոնին» 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» բացառիկ նվաճում է գրանցել։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում գոլ բաց չի թողել 500 խաղում, հաղորդում է Squawka-ն։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսին» (476), երրորդ տեղում է «Լիվերպուլը» (460)։

Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով  6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում