01:41  ,  21 նոյեմբերի, 2023

Եվրո-2024. Իտալիան, Չեխիան ու Սլովենիան դուրս եկան եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Իտալիան, Չեխիան ու Սլովենիան նվաճեցին Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրեր։

Ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականը Գերմանիայի Լեւերկուզեն քաղաքում մրցեց Ուկրաինայի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։ C խմբում երկու թիմերն էլ վաստակեցին 14 միավոր, սակայն Իտալիան Ուկրաինայի հետ առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով, ինչի շնորհիվ էլ գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ եզրափակիչ փուլ։

C խմբից առաջին ուղեգիրը նվաճել էր Անգլիան, որը վերջին տուրում 1:1 հաշվով խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ եւ 20 միավորով գրավեց առաջին տեղը։

E խմբում Չեխիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Մոլդովային եւ 15 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով ուղեգիր։ Այս խմբի հաղթողը Ալբանիան է, որը վերջին տուրում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը ֆարերյան կղզիների հետ։

H խմբում Սլովենիայի թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց ղազախներին եւ 22 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով ուղեգիր։

Առաջին տեղը 22 միավորով զբաղեցրեց Դանիան, որը 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիային։

Եվրո-2024, ընտրական փուլ, վերջին տուր

C խումբ

Ուկրաինա - Իտալիա՝ 0:0

Հյուսիսային Մակեդոնիա - Անգլիա՝ 1:1 (տեսանյութ)

Էնիս Բարդի, 41 - Հարի Քեյն, 59

Изображение

E խումբ

Չեխիա - Մոլդովա՝ 3:0 (տեսանյութ)

Դավիդ Դոուդերա, 14, Թոմաշ Խորի, 72, Թոմաշ Սոուչեկ, 90

Հեռացում՝ Վլադիսլավ Բաբոգլո (Մոլդովա), 55

Ալբանիա - Ֆարերյան կղզիներ՝ 0:0

Изображение

H խումբ

Սլովենիա - Ղազախստան՝ 2:1 (տեսանյութ)

Բենյամին Շեշկո, 41, 11մ, Բենյամին Վերբիչ, 86 - Ռամազան Օրազով, 48

Հյուսիսային Իռլանդիա - Դանիա՝ 2:0

Այզեկ Պրայս, 60, Դիոն Չարլզ, 82

Սան Մարինո - Ֆինլանդիա՝ 1:2

Ֆիլիպո Բերարդի, 90+7, 11մ - Պյուրյու Սոյրի, 50, 58

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում