20:33  ,  20 նոյեմբերի, 2023

Արաս Օզբիլիսն ու Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի հավանական թեկնածուներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտին մնացել է երեք օր։

NEWS.am Sport-ի տեղեկություններով թեկնածություն առաջադրելու մտադրություն ունեն ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։

Նոյեմբերի 22-ին Արաս Օզբիլիզը մամուլի ասուլիսում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կայքը՝ նշելով, որ Օզբիլիսը հանդես է գալու «շատ կարեւոր ուղերձով»:

Նախագահի թեկնածու կառաջադրի նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ ինքը չի առաջադրվի, սակայն ակումբն այլ թեկնածուի կառաջադրի:

Թեկնածուների առաջադրման վերջնակաժամկետը  2023թ. նոյեմբերի 23-ն է ներառյալ։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով