18:56  ,  20 նոյեմբերի, 2023

Եվրո-2024. Խորվաթիա - Հայաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի Խորվաթիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի Սլովակիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպման մրցավարն է Իվան Կրուժլիակը, մրցավարի օգնականները՝ Բրանիսլավ Հանցկոն և Յան Պոզորը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը:

VAR-ի մրցավար է նշանակվել Պաոլո Վալերին (Իտալիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Դանիելե Չիֆին (Իտալիա):

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով  23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով