13:48  ,  10 նոյեմբերի, 2023

ԱԱ. Սարգիս Վարդանյանն ու Արման Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները։

Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում Սարգիս Վարդանյանը պարտվել է կիսաեզրափակիչում եւ դարձել է բրոնզե մեդալակիր։

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով, սակայն պարտություն է կրել կիսաեզրափակչում եւ նույնպես բավարարվել է բրոնզե մեդալով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում