11:22  ,  24 հոկտեմբերի, 2023

Իտալիայի առաջնություն․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն ստացել է Իտալիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Անցած ամիս 24-ամյա ֆուտբոլիստը 5 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Սեպտեմբերին «Միլանը» 2:1 հաշվով հաղթել էր «Ռոմային», 1:5 հաշվով պարտվել «Ինտերին», հաղթել էր նաեւ «Վերոնային» (1:0), «Կալյարիին» (3:1) եւ «Լացիոյին» (2:0)։

9 տուրից հետո «Միլանը» 21 միավորով երկրորդն է։ Առաջատար «Ինտերն» ունի 22 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում