17:28  ,  9 նոյեմբերի, 2012

Թայսոնի գոլը հոլանդացիներին հիշեցրել է Վան Բաստենի` ԽՍՀՄ դարպասը խփած գնդակը

Հոլանդական մամուլը համեմատել է Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենին եւ Խարկովի «Մետալիստի» բրազիլացի ֆուտբոլիստ Թայսոնին: Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Մետալիստ» - «Ռոսենբորգ» խաղի ընթացքում բրազիլացին գոլ է խփել նույն ոճով, ինչ Վան Բաստենը գրավել էր ԽՍՀՄ-ի դարպասը 1988-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչում, գրում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով