22:02  ,  4 հոկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Պալմեյրասի» բրազիլացի հրաշամանուկին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա կիսապաշտպան Էստեւան Վիլիանին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Բրազիլացի հրաշամանուկի ծառայություններով հետաքրքրված է նաեւ կատալոնական «Բարսելոնան»։ Էստեւան Վիլիանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն փարիզյան ակումբը կարող է ավելի շահավետ ֆինանսական առաջարկով փոխել «Պալմեյրասի» եւ ֆուտբոլիստի դիրքորոշումը։

Ըստ կանոնների՝ Էստեւան Վիլիանը կարող է Եվրոպա տեղափոխվել 18 տարեկան դառնալուց հետո, սակայն նախքան այդ իրավունք ունի կնքել պայմանագիր եւ շարունակել հանդես գալ «Պալմեյրասում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում