21:10  ,  4 հոկտեմբերի, 2023

Գվարդիոլա․ Հոլանդը հիմա նույն խաղամակարդակն ունի, ինչ անցած մրցաշրջանում

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր ղեկավարած թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։

«Հոլանդ այս մրցաշրջանում էլ ունեցել է շատ գոլեր խփելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն հեշտ չէ իրացնել պահը, երբ տուգանային հրապարակում հինգ պաշտպանի ես դիմակայում։ Դա միայն Հոլանդի մասին չէ։ Եթե ուշադրություն դարձնեք նրա գոլային պահերին եւ խփած գոլերին, կտեսնեք, որ Հոլանդը հիմա նույն խաղամակարդակն ունի, ինչ անցած մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Անցած մրցաշրջանում Հոլանդը 53 խաղում խփել էր 52 գոլ, կատարել  9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում