19:05  ,  4 հոկտեմբերի, 2023

«Փյունիկը» հաղթեց «Արարատին»՝ 5:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

Աչքի ընկան ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկո, վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբայոն, կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, բրազիլացի հարձակվողներ Վագներ Գոնսալվեշն ու Գուստավո Մարմենտինին։

«Փյունիկը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուից»։ «Արարատը» 7-րդն է՝ 11 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0:5 (տեսանյութ)

Միխայիլ Կովալենկո, 10, Խոսե Կարաբայո, 39, Էդգար Մալաքյան, 59, Վագներ Գոնսալվեշ, 70, Գուստավո Մարմենտինի, 85

«Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա»՝ 2:0 (տեսանյութ)

Դավիդ Խուրցիձե, 45+1, Լեւան Կուտալիա, 53

Հոկտեմբերի 3

«Շիրակ» - «Վան»՝ 2:0 (տեսանյութ)

Սերգեյ Մանուկյան, 27, Դիմիտրիե Պոբուլիչ, 61, 11մ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1։2 (տեսանյութ)

Ադրիանո Կաստանեյրա, 10 - Ժիրայր Մարգարյան, 22, Նիկոլայ Պրուդնիկով, 53

Հոկտեմբերի 5

«Նոա» - ԲԿՄԱ՝ 15:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով