18:54  ,  4 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ Կարեն Նալբանդյանը՝ հանդիպման մրցավարների տեսուչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Չեմպիոնների լիգայի G խմբի երկրորդ տուրի «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում