Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակին։
Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրառելով․ «Շարունակում ենք նույն ոգով, Եվրոպան կանչում է»։
Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գոլի շնորհիվ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում