Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան նշել է իր ֆուտբոլային երազանքները։
«Երկու ֆուտբոլային երազանք ունեմ․ բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը եւ Վրաստանի հավաքականի հետ խաղալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է AS-ը։
Անցած մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում՝ ճանաչվելով Իտալիայի առաջնության լավագույն խաղացող։
Կվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում