02:06  ,  4 հոկտեմբերի, 2023

Նեյմարն առաջին գոլը խփեց «Ալ Հիլյալում» (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարն առաջին գոլն է խփել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալում»։

Ասիական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ալ Հիլյալը» 3:0 հաշվով հաղթել է Իրանի «Նասաջի Մազանդերանին»։

Նեյմարն այս ամռանն է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվել «Ալ Հիլյալ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English