23:29  ,  3 հոկտեմբերի, 2023

«Ռեալի» ավագը որակազրկվեց

Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը որակազրկվեց երեք խաղով «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում թույլ տված խախտման համար, հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։ Այդ խաղում Արքայական թիմը հաղթել էր 3:0 հաշվով։

Ավելացված ժամանակում իսպանացի պաշտպանը կարմիր քարտ էր ստացել «Ժիրոնայի» կիսապաշտպան Պորտուի հետ պայքարում կոշտ սահանկում անելու համար։ Ֆուտբոլիստը խաղից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։

Նաչո Ֆերնանդեսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումները «Օսասունայի» (հոկտեմբերի 7), «Սեւիլիայի» (հոկտեմբերի 21) եւ «Բարսելոնայի» (հոկտեմբերի 28) դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս