«Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն խաղացող։
Սեպտեմբերին Ռոնալդուն առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ «Ալ Նասրը» չորս խաղում էլ հաղթանակ է տարել։
Ռոնալդուն լավագույն խաղացողի մրցանակ էր ստացել նաեւ օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում