Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանեյրան։ «Ուրարտուին» հաղթանակ բերեցին պաշտպան Ժիրայր Մարգարյանի եւ ռուսաստանցի հարձակվող Նիկոլայ Պրուդնիկովի գոլերը։
«Ուրարտուն» 23 միավորով երկրորդն է, «Արարատ-Արմենիան» երրորդ տեղում է՝ 22 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1։2 (տեսանյութ)
Ադրիանո Կաստանեյրա, 10 - Ժիրայր Մարգարյան, 22, Նիկոլայ Պրուդնիկով, 53
«Շիրակ» - «Վան»՝ 19:00
Հոկտեմբերի 4
«Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա»՝ 15:00
«Արարատ» - «Փյունիկ»՝ 17:00
Հոկտեմբերի 5
«Նոա» - ԲԿՄԱ՝ 15:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում