«Նոայի» մարզչական շտաբում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 43-ամյա Ալեքսանդր Թադևոսյանը։ Նա կլինի թիմի գլխավոր մարզիչի օգնականը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 29-ին «Նոայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 39-ամյա իսպանացի Կառլոս Ինարեխոսը, որը փոխարինել էր Ռոբերտ Արզումանյանին։
Ինարեխոսն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան եւ Ուկրաինան ներկայացնող ակումբներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում