17:10  ,  3 հոկտեմբերի, 2023

Հայաստանի հավաքականի կազմը՝ Լատվիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա - Հայաստան խաղին և Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս