11:53  ,  3 հոկտեմբերի, 2023

Ինձագի․ Բարդ հանդիպում կլինի

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում։

«Իհարկե, բարդ հանդիպում կլինի։ Դիմակայելու ենք մի թիմի, որը խաղում է շատ բարձր ինտենսիվությամբ եւ մեզ նման ընթացիկ առաջնությունում հաղթել է բոլոր հանդիպումները, բացառությամբ մեկի։

Շատ հավասար խումբ է։ Կհանդիպեն երկու գերազանց թիմեր»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

D խմբում ընդգրկված են նաեւ իսպանական «Ռեալ Սոսիեդադն» ու ավստրիական «Զալցբուրգը»։

«Ինտեր» - «Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում