10:47  ,  3 հոկտեմբերի, 2023

Կվարացխելիա․ Անհնար է երջանիկ չլինել այս երեկո

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Ես մեծացել եմ՝ հետեւելով «Ռեալի» հանդիպումներին հեռուստացույցով։ Հիմա այդ թիմն իմ մրցակիցն է խաղադաշտում, այն էլ՝ մեր ստադիոնում։ Անհնար է երջանիկ չլինել այս երեկո։

«Նապոլին» հարգում է բոլոր մրցակիցներին, բայց ոչ մեկից չի վախենում։ Մենք Իտալիայի չեմպիոններն ենք եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք այս խաղում»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Նապոլի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս