23:59  ,  2 հոկտեմբերի, 2023

«Ալ Նասրը» հաղթեց Ռոնալդուի գոլի եւ Տալիսկայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» հյուրընկալեց Տաջիկստանի «Իստիկլոլին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան, աչքի ընկավ նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ալ Նասրը» տարավ երկրորդ հաղթանակը եւ E խմբի առաջատարն է։

Ասիական Չեմպիոնների լիգա, E խումբ, երկրորդ տուր

«Ալ Նասր» - «Իստիկլոլ»՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 66, Անդերսոն Տալիսկա, 72, 77 - Սենին Սեբայ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում