21:47  ,  2 հոկտեմբերի, 2023

Իրանում «Ալ Իթիհադը» հրաժարվել է խաղալ գեներալ Սուլեյմանիի կիսանդրիի պատճառով (ֆոտո)

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» Իրանում հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ «Սպահանի» դեմ ասիական Չեմպիոնների լիգայի խաղում։

Սպահանի ստադիոնում պահեստայինների նստարանների միջեւ տեղադրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ալ Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի կիսանդրին։

2011-ին Սուլեյմանին մեղադրվել էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության փորձի մեջ։ 2020թ․ հունվարին Սուլեյմանին զովել էր ամերիկյան զինված ուժերի հարվածի հետեւանքով։

«Սպահան» - «Ալ Իթիհադ» հանդիպումը չեղարկվել է։

«Ալ Իթիհադի» կազմում հանդես են գալիս նաեւ Քարիմ Բենզեման, Ֆաբինյոն, Նգոլո Կանտեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում