Իտալական «Լացիոն» երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի հետ, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Լուիս Ալբերտոն «Լացիոյում» է հանդես գալիս 2016թ․ օգոստոսից։
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Ալբերտոն «Լացիոյի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում