Անգլիական «Լիվերպուլի» եւ Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ չի օգնի գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, հաղորդում է Sky-ը։ Գակպոն բաց կթողնի նաեւ ազգային թիմի հանդիպումներն այս ամիս։
Գակպոն վնասվածքը ստացել էր Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղում եւ փոխարինվել էր ընդմիջմանը։ «Լիվերպուլը» պարտվել էր 1:2 հաշվով։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Գակպոն մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում