Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կերկարաձգի պայմանագիրը 17-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի հետ եւ կբարձրացնի նրա աշխատավարձը, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Փարիզյան ակումբի հետ Ուորեն Զաիր-Էմերիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Նա 2014-ին է ընդունվել ՊՍԺ-ի ակումբային ակադեմիա։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ուորեն Զաիր-Էմերին մասնակցել է 7 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում