09:10  ,  2 հոկտեմբերի, 2023

Բելինգեմ․ Վայելում եմ ֆուտբոլը՝ խաղալով «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նորեկ, 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կիսվել է տպավորություններով իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում իր մրցելույթներից։

«Ես շատ լավ եմ զգում այստեղ։ Իսկապես, վայելում եմ ֆուտբոլը՝ խաղալով «Ռեալում»։ Ամեն անգամ, երբ հագնում եմ այս խաղաշապիկը՝ փորձում եմ հնարավոր առավելագույնն անել խաղադաշտում»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է AS-ը։

Բելինգեմը «Ռեալի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում՝ 8 խաղում խփելով 7 գոլ, կատարելով 2 գոլային փոխանցում։

Անցած մրցաշրջանում Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիայում» 42 խաղում խփել էր 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

«Ռեալը» Բելինգեմի տրանսֆերի համար վճարել է 103 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։  Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում