Իսպանացի մարզիչ Խուլեն Լոպետեգին ֆոուտբոլիստ լինելը չի համարում պարտադիր նախապայման լավ մարզիչ դառնալու համար։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացում Լոպետեգին եղել է «Ռեալի», «Բարսելոնայի», «Ռայո Վալիեկանոյի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահը։
«Հնարավոր է՝ շատ քիչ է վիճակագրական հավանականությունը, որ դարպասապահը կդառնա մարզիչ։
Բայց սխալվում եմ, եթե համարում եք, որ լավ մարզիչ դառնալու համար պետք է ֆուտբոլիստ լինել։ Լավ մարզիչ դառնում են աշխատանքի, փորձի, էներգիայի եւ գիտելիքների շնորհիվ։
Առանց ֆուտբոլ խաղալու էլ հնարավոր է դառնալ ֆանտաստիկ մարզիչ՝ Մոուրինյոյի նման»,- 57-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է sport.es-ը։
Մարզչական կարիերայի ընթացքում Լոպետեգին գլխավորել է Իսպանիայի հավաքականը, «Ռեալը», «Պորտուն», «Սեւիլիան» եւ «Վուլվերհեմփթոնը», որը նրան հեռացրել է այս տարվա օգոստոսին։ Այժմ Լոպետեգին չունի մարզչական աշխատանք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում