21:20  ,  1 հոկտեմբերի, 2023

Բիչախչյանի գոլը նպաստեց «Պոգոնի» հաղթանակին (տեսանյութ)

Լեհաստանի առաջնության 10-րդ տուրում Շչեցինի «Պոգոնը» տանը մրցեց Պոզնանի «Լեխի» հետ եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

«Պոգոնի» երրորդ գոլը 39-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ), որը փոխարինվեց 77-րդ րոպեին։

«Պոգոնը» 15 միավորով 7-րդն է, «Լեխը» չորրորդն է՝ 17 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում