Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի նպատակների մասին։
«Առնվազն 8 թիմ կարող է հավակնել հաղթանակի Չեմպիոնների լիգայում։ ՊՍԺ-ն ֆավորիտների թվում է։
Չեմպիոնների լիգայում կայունությունը առաջնային գործոնը չէ։ Շատ բան կախված է խմբային փուլում մրցելույթներից, սակայն հետո երկու ամսվա դադարից հետո պետք է դարձյալ լավ խաղ ցուցադրել փլեյ-օֆֆում։
Մեր նպատակն է տիտղոսը նվաճելը։ Կարծում եմ՝ շատ թիմեր կարող են ՊՍԺ-ի նման առավելագույն նվիրվածություն դրսեւորել եւ ունենալ հաղթելու իրական հնարավորություն»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Խմբային մրցաշարի առաջին տուրում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Երկրորդ տուրում փարիզյան թիմի մրցակիցը կլինի անգլիական «Նյուքաս Յունայթեդը»։ Խմբում ընդգրկված է նաեւ իտալական «Միլանը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում