Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին եւ 7,5 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը։ Առաջին տեղը 8-ական միավորով կիսում են ֆրանսիացի Մարկ Անդրիա Մաուրցին եւ սերբ Լուկա Բուդիսավլիեւիչը։
Վերջին տուրում Մամիկոն Ղարիբյանի մրցակիցը կլինի 7,5 միավոր ունեցող գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն։
Կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց ռումինացի Ալեսյա-Միհայելա Չիոլաչուին եւ 7 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը բուլղարացի Բելոսլավա Կրաստեւան է՝ 8,5 միավոր։ Եվս երեք շախմատիստուհի ունի 7,5-ական միավոր։
Վերջին տուրում Մարիամ Մկրտչյանը կմրցի հնդիկ Մոունիկա Ակշայա Բոմինիի հետ, որը նույնպես ունի 7 միավոր։
Ասյա Եդիգարյանը սեւերով առավելության է հասել հոնդուրասցի Վալերիա Վիանայի նկատմամբ եւ 5,5 միավորով բաժանում է 27-33-րդ տեղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում