Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող, 35-ամյա պաշտպան Ջերոմ Բոատենգը կվերադառնա Մյունխենի «Բավարիա», որի կազմում հանդես է եկել 2011-2021 թվականներին՝ 363 խաղում խփելով 10 գոլ, կատարելով 25 գոլային փոխանցում։
Բոատենգն արդեն անցել է բուժզննման առաջին փուլը «Բավարիայում», հաղորդում է Sky Sport Deutschland-ը։
Բոատենգի պայմանագիրը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Բոատենգի նախորդ ակումբը ֆրանսիական «Լիոնն» էր։ Այժմ նա ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում