17:05  ,  1 հոկտեմբերի, 2023

Մեսին ցանկանում է «Ինտեր Մայամիում» տեսնել Մոդրիչին

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է ամերիկյան թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Այդ մասին պատմել է «Ռեալի» նախկին խաղացող Պրեդրագ Միյատովիչը, փոխանցում է AS-ը։

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեւիդ Բեքհեմն արդեն նախնական բանակցություններ է ունեցել Մոդրիչի հետ, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբները։

Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Չի բացառվում, որ արդեն ձմռանը նա հեռանա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում