Infinite Athlete ընկերությունը դարձել է Լոնդոնի «Չելսիի» նոր տիտղոսային հովանավորը, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Չելսին» գործարքից կստանա 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Առաջին հանդիպումը խաղաշապիկին նոր տիտղոսային հովանավորի գովազդով «Չելսին» կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում հյուրընկալվելով «Ֆուլհեմին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում