16:08  ,  1 հոկտեմբերի, 2023

Լոնդոնի «Չելսիի» նոր տիտղոսային հովանավորը

Infinite Athlete ընկերությունը դարձել է Լոնդոնի «Չելսիի» նոր տիտղոսային հովանավորը, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Չելսին» գործարքից կստանա 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Առաջին հանդիպումը խաղաշապիկին նոր տիտղոսային հովանավորի գովազդով «Չելսին» կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում հյուրընկալվելով «Ֆուլհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում