23:38  ,  30 սեպտեմբերի, 2023

«Սյունիքը» հայտարարում է 13-25 տարեկան արցախցի ֆուտբոլիստների ընդունելություն

Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հայտարարում է 13-25 տարեկան արցախցի ֆուտբոլիստների ընդունելություն ակումբի մարզադպրոցում եւ առաջին թիմում։

«Մեր մարզադպրոցի մարզիչների կողմից սելեկցիայի փուլը հաղթահարած բոլոր ֆուտբոլիստների ընտանիքներին ԶՊՄԿ Բարեգործական հիմնադրամը կապահովի Կապան համայնքում կացությամբ՝ ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին պատշաճ կրթություն ստանալու համար։

Մեր ակումբի դռները բաց են նաեւ ՈւԵՖԱ-ի արտոնագիր ունեցող բոլոր մարզիչների համար, եւ մենք պատրաստ ենք նրանց նույնպես ապահովել Կապան համայնքում կացությամբ։

Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 060 731150 (երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 – 18։00)»,- նշվում է «Սյունիքի» հայտարարությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով