Աշխարհի 68-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Պեկինում ընթացող WTA շարքի մրցաշարի (China Open) հիմնական փուլ։
Որակավորման փուլի եզրափակիչում 21-ամյա ռուսաստանցի թենիսիստուհին մրցեց աշխարհի 73-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւայի հետ, որն առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,1 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում