15:17  ,  30 սեպտեմբերի, 2023

Գվարդիոլա․ Ֆուտբոլում միայն ֆուտբոլիստները կարող են փոփոխություն պարտադրել

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհել է հանդիպումների մեծ քանակից։

«Ֆուտբոլիստների համար լավ կլիներ հանդիպումների քանակի կրճատում, բայց ոչինչ չի փոխվի։ Հնարավոր է՝ ֆուտբոլիստները պետք է ինչ-որ քայլերի դիմեն։ Այդ դեպքում՝ կարող է ինչ-որ բան փոխվել։ Առանց ֆուտբոլիստների շոու չի լինում։ Ամեն ինչ նրանցից է կախված։

Սա մեծ բիզնես է։ Ֆուտբոլիստները ստանում են բարձր աշխատավարձ։ Մեզ ասում են մի դժգոհեք, քանի որ շատ գումար եք վաստակում։ Բայց որակը պետք է պաշտպանել, իսկ հիմա ամեն ինչ գնում է հակառակ ուղղությամբ։

Կանանց Իսպանիայի հավաքականը ցանկանում էր փոփոխություն եւ բոյկոտով ստացավ։ Այդպես է աշխատում։ Ֆուտբոլիստները պետք է որոշեն, թե հաջորդ սերունդների համար ինչ քայլերի կդիմեն հիմա։ Ֆեդերացիաները ոչինչ չեն փոխի։

Ապագայում ամեն ֆուտբոլիստ մեկ մրցաշրջանում կանցկացնի 60 հանդիպում։ Դա շատ է։

Ֆուտբոլում միայն ֆուտբոլիստները կարող են փոփոխություն պարտադրել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Սեպտեմբերի 16-27-ը «Մանչեսթեր Սիթին» անցկցրել է 4 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում