Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան բարձր է գնահատել իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի որակները։ Կուրտուան ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի 8 ամիս։ Արքայական ակումբը Արիսաբալագային վարձակալել է մեկ մրցաշրջանով Լոնդոնի «Չելսիից», որտեղ նա առաջին համար չէր։
«Ես կարծում եմ «Չելսին» սխալվել է այդ հրաշալի դարպասապահի հարցում։ Կեպան շատ ուժեղ է։ Անկասկած, նա աշխարհի լավագույն դարպասապահների հնգյակում է»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Defensa Central-ը։
Անգլիայի անցած առաջնությունում Կեպան մասնակցել է 29 հանդիպման, բաց թողել 33 գոլ, 8 խաղում դարպասը պահել է անառիկ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում