11:16  ,  30 սեպտեմբերի, 2023

Ռաֆինյան առնվազն մեկ ամիս չի օգնի «Բարսելոնային»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ազդրի մկանային վնասվածք է ստացել «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում եւ առնվազն մեկ ամիս չի կարողանա օգնել իսպանացի Չավիի գլխավորած թիմին, հաղորդում է AS-ը։

«Սեւիլիայի» դեմ խաղում Ռաֆինյան փոխարինվել էր 37-րդ րոպեին։ Կատալոնական թիմը հաղթել էր 1:0 հաշվով իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի ինքնագոլի շնորհիվ։

Ռաֆինյան բաց կթողնի առնվազն հինգ հանդիպում, այդ թվում «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղը, որը հոկտեմբերի 28-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս