Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Հիլյալը» տանը մրցեց «Ալ Շաբաբի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
Մրցակցի դարպասը գրավեցին սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին (տեսանյութ) եւ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը (տեսանյութ)։
«Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը (տեսանյութ)։
«Ալ Հիլյալը» 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ալ Շաբաբը» 11-րդն է՝ 8 միավոր։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ալ Հիլյալ» - «Ալ Շաբաբ»՝ 2:0
Կալիդու Կուլիբալի, 68, Ալեքսանդր Միտրովիչ, 76
Չիրացրած 11մ՝ Նեյմար («Ալ Հիլյալ»), 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում