38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 30-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում», որն այդ գոլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության էր մատնել «Ալ Տաիին»։ Ռոնալդուն «Ալ Նասրում» այդ ցուցանիշին հասավ 34 խաղում։ Նա կատարել է նաեւ 8 գոլային փոխանցում։
Ռոնալդուն 730-րդ գոլը խփեց ակումբային կարիերայում։ Հավաքականում խփած գոլերի հետ Ռոնալդուի գոլերի քանակը չափահաս տարիքում հասավ 854-ի։
Ռոնալդուն ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել անեւ պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալ Մադրիդում» եւ իտալական «Յուվենտուսում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում