Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կատալոնական թիմի առավելությունների մասին։ Պատմության մեջ առաջին անգամ «Ժիրոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Պետք է հարգենք առաջիկա մրցակցին։ Մրցաշարային աղյուսակը կարեւոր գործոն է։ «Ժիրոնան» առաջին հանդիպումներում ցույց է տվել լավագույն արդյունքը եւ առաջատարն է։ Մենք դրան վերաբերվում ենք հարգանքով։ «Ժիրոնան» կարող է արժանի մրցակցություն ցույց տալ շատ թիմերի։
Նրանք շատ ունեն լուրջ առավելություն՝ հանդես չեն գալիս եվրագավաթներում եւ կարող են ավելի լավ պատրաստվել առաջնության հանդիպումներին։
Ակումբների վրա առավել շատ ազդում են ազգային հավաքականների հանդիպումները։ Մենք ունենք վնասվածքներով խաղացողներ, զգացվում է նաեւ հոգնածությունը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեալ» - «Ժիրոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։ «Ժիրոնան» 19 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում