Իսպանական «Ալմերիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 48-ամյա իսպանացի Վիսենտե Մորենոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը։ Վիսենտե Մորենոն անցած տարվա ամռանն էր գլխավորել «Ալմերիան»։
Իսպանիայի առաջնության 7 տուրից հետո «Ալմերիան» 2 միավորով վերջին տեղում է։
Նախորդ խաղում «Ալմերիան» 1:5 հաշվով պարտվել էր «Սեւիլիային»։
«Ալմերիայի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար կլինի ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Լասարտեն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում